211652_close_icon
views-count2019 դիտում article-date 13:57 20-08-2015

Ինչու են հայ քահանաները հրաժարվել մկրտել մի քանի հայերի

Վերջերս Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող մի քանի հայ քահանաներ հրաժարվել են մկրտել երեք մահմեդականացված հայերի Հայաստանի Հանրապետություն կատարած իրենց ուխտագնացության ընթացքում: Միջադեպին է անդրադարձել «Արևմտահայոց Ազգային Համագումար»-ի նախագահ Սուրեն Սերայդարյանը. «Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ ոչ բոլոր հայերն են պատկանում Առաքելական եկեղեցուն: Իսկապես, ոմանք կաթոլիկներ են, ավետարանիչներ, մորմոններ, իսկ ոմանք էլ` աթեիստներ: Դա չի խանգարում, որպեսզի նրանց ճանաչեն որպես էթնիկ հայեր կամ իրենց զգան որպես այդպիսին: Խտրականություն է չճանաչել մահմեդականացված հայերին կամ տարբեր կրոններ դավանող ցանկացած այլ հայի, եթե նրանք զգում են, որ պատկանում են այս ազգին: Ճիշտ ժամանակն է ձերբազատվել միջնադարյան մտածողությունից և ընդունել հաշտարար մոտեցում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բացահայտում են իրենց ինքնությունը, որ պատկանում են հայ ազգին: Նրանք իսկապես այն տասնյակ հազարավոր հայերից են, ովքեր արդեն մկրտվել են և այլևս ցանկություն չունեն բացահայտելու իրենց հայ լինելը և լիովին բավարարված են՝ ինտեգրված լինելով օտարերկրյա հասարակություններում: Բավակա՛ն է, բավակա՛ն: Մենք միասին պետք է գործենք մեր հենց այս կարևոր քաղաքական գոյության հանգույցի մեջ, մենք իսկապես ողջ հայերի օգնության կարիքն ունենք»:

Նմանատիպ նյութեր