2471 դիտում
14:10 20-08-2015
«Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը փոխանցվեցին «Յուքոմ»-ին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անցկացրած այսօրվա նիստում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասն օտարվում է «Յուքոմ» ՍՊԸ-ին:
Որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի օգոստոսի 14-ի №01/11/9743-15 ու «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի օգոստոսի 11-ի N374-15ԱՄ գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Համաձայնություն տալ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
Նմանատիպ նյութեր
9722 դիտում
09:47 31-10-2020
Սնանկացման վտանգ կա. «Յուքոմ»-ի բաժնետոմսերը կանցնեն «Տաշիր»-ին. «Ժողովուրդ»
1570 դիտում
20:33 12-12-2023
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Այս բաժնից
487 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
442 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան