211652_close_icon
views-count3640 դիտում article-date 08:39 20-08-2015

ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր. հավանաբար նախարարի թեկնածուն նա է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։ Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնելու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց Արթուր Օսիկյանից ճշտել վերը բերված լուրերը, սակայն Օսիկյանի հեռախոսին պատասխանեց այլ մարդ՝ ասելով որ ՔԿՎ պետը զբաղված է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր