211652_close_icon
views-count4032 դիտում article-date 09:21 12-08-2015

Նախարարի պաշտոնը թափուր է, և Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում: «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին պաշտոնանկ արվեց, ՔԿՎ պետը սկսեց աննկատ ակտիվացնել իր գործունեության լուսաբանումը: Ինչպես հայտնի է՝ Արթուր Օսիկյանը համարվում է արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը: Ուստի նման պայմաններում ամենեւին էլ չի կարող պատահական լինել այն փաստը, որ պաշտոնական լրահոսում ամենօրյա պարբերականությամբ սկսել են տեղ գտնել Օսիկյանի այցերի եւ խորհրդակցությունների մասին լուրերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել նոր նախարարի թեկնածուի հարցում, եւ այդ խնդիրը լուծվելու է նրա արձակուրդից վերադառնալուց հետո»:

Նմանատիպ նյութեր