Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև
                        Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի միջև համագործակցության համատեքստում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևանում էր Սյունիքի մարզի Շաքի համայնքի պատվիրակությունը: Պատվիրակության անդամները մասնակցել են վարչական շրջանի Սբ Գևորգ եկեղեցում կազմակերպված Սբ Աստվածածնի վերափոխման տոնին: 
Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև աշխատանքային հանդիպում վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա փոխայցելություններին, փորձի փոխանակմանը, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը նպաստող` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներին վերաբերող ծրագրեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

