211652_close_icon
views-count732 դիտում article-date 13:58 19-08-2015

Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի միջև համագործակցության համատեքստում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևանում էր Սյունիքի մարզի Շաքի համայնքի պատվիրակությունը: Պատվիրակության անդամները մասնակցել են վարչական շրջանի Սբ Գևորգ եկեղեցում կազմակերպված Սբ Աստվածածնի վերափոխման տոնին: Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև աշխատանքային հանդիպում վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա փոխայցելություններին, փորձի փոխանակմանը, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը նպաստող` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներին վերաբերող ծրագրեր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր