Սիեթլում ոստիկանների կանգնեցրած ավտոմեքենայի ուղևորուհին ծննդաբերել է. տեսանյութ
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում ոստիկանները արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են մեքենան: Մեքենայում գտնվող հղի կինը այդ պահին սկսել է ծննդաբերել:
Ոստիկաններից մեկը՝ Էնտոնի Ռեյնոլդսը, անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն տեսնելով, որ արդեն ուշ է, ինքն է կնոջը օգնել: Ոստիկանի օգնությամբ կինը հաջողությամբ ծննդաբերել է:
Միայն դրանից հետո է շտապօգնության մեքենան ժամանել և հիվանդանոց տեղափոխել մորը և նորածին աղջնակին: Նրանց հետևել է երջանիկ հայրը, որին առաջինը շնորհավորել է մի քանի րոպեով բժիշկ դարձած ոստիկանը: