1005 դիտում
20:34 19-08-2015
Հարկային վարչարարության բարեփոխումների ոլորտում էական առաջընթաց է արձանագրվել
ՀՀ ֆինանսների նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության վերջին տարիների համագործակցությունն հիմնականում ուղղված է Հայաստանում հարկային վարչարարության և օրենսդրության բարելավմանը,
էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը:
Հաշվի առնելով այն հանագամանքը, որ մեր երկրում հարկային վարչարարության բարեփոխումներով վերջին 5 տարիներին ընդգծված առաջընթաց է արձանագրվել, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 19-ին Ֆինանսների փոխնախարարներ Արմեն Ալավերդյանի և Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչությունում ծանոթացել է վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին:
Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի, խոսքը մասնավորապես վերաբերում է հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին: Իրականացված միջոցառումների արդյունքում տարեցտարի աճել է էլեկտրոնային ծառայություններից օգտվողների քանակը:
«Եթե 2011-ին հարկ վճարողների ընդամենը 7 տոկոսն էր Էլեկտրոնային եղանակով ներկայացնում հաշվարկ-հաշվետվություններ, ապա 2015-ին ցուցանիշը հասել է 95 տոկոսի: Այսօր բոլոր հարկային հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, իսկ 2016-ից հարկային հաշիվ չհամարվող մնացած փաստաթղթերը նույնպես դուրս կգրվեն էլեկտրոնային եղանակով, ինչը նշանակում է` ևս մեկ քայլ ուղղված հարկային մարմին-հարկ վճարողների շփման
նվազեցմանը:
Միաժամանակ հաշվարկային փաստաթղթերի ամբողջական էլեկտրոնայնացումը թույլ կտա կրճատելու հարկային ստուգումների հաճախականությունը»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նկատել է, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը. «Բավականին տպավորված եմ հարկային վարչարարության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքներով: Հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ»:
ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի
դիտարկմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իրականացվում է հստակ ռազմավարությամբ. «Մենք շարունակելու ենք հարկ վճարողներին մատուցել բազմակողմանի ծառայություններ: Բարեփոխումների նպատակն է` աջակցել
տնտեսվարողներին ցանկացած վայրից և ցանկացած պահի ավելի արագ ուղարկել հարկային հաշվետվություններ և կատարել
վճարումներ»:
Այնուհետև տեղի է ունեցել շնորհանդես, որի ընթացքում ներկայացվել է նախարարությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես գործող էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղկացուցիչ մասերը` հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման, «մեկ պատուհան» սկզբունքով հարկ վճարողների հաշվառման, էլեկտրոնային եղանակով հաշիվների դուրս գրման, Նոր սերնդի ՀԴՄ-ների, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը: Անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված աշխատանքներին, այդ թվում` աշխատակիցների անձնավորված հաշվառման համակարգի ներդրմանը:
Ներկայացվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա անելիքները, մասնավորապես մեկ գանձապետական հաշվի գաղափարը, հարկերի էլեկտրոնային եղանակով վճարման համակարգի ներդրումը, երրորդ անձանցից
ստացված տեղեկատվության մշակման համակարգի զարգացման հեռանկարը: Այցի շրջանակում ԱՄՆ դեսպանը շրջել է նաև
Ֆինանսների նախարարության նորակառույց սերվերային կենտրոնում, որը կառուցվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` համաձայն ժամանակակից տեխնիկական և անվտանգության պահանջների: Իսկ Հարկ վճարողների սպասարկման կենտրոնում ծանոթացել է սպասարկման առանձնահատկություններին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
23:18 14-01-2025
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան
1216 դիտում
23:10 14-01-2025
Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները
1237 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ