1191 դիտում
18:46 19-08-2015
Հավաստագրից զրկված տնօրենը հինգ տարով կհեռացվի համակարգից. Ա. Աշոտյան
Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի մասնակցությամբ:
Բացելով խորհրդակցությունը` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախորդ տարի կրթական համակարգն իր առջև դրած խնդիրները հիմնականում կատարել է, սակայն 2015-16 ուսումնական տարվա նախաշեմին առկա են նոր մարտահրավերներ: "Այս տարի ևս սահմանված գերակայությունները պահպանվելու են. հանրակրթությունը կրթական համակարգի ամենակարևոր, ցավոտ և մասսայական ոլորտն է, ուստի համակարգում առկա խնդիրները ստեղծում են հասարակական պահանջարկ` դրանցով ավելի ակտիվ զբաղվելու համար",-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշ մարզերում առկա են դեմոգրաֆիական խնդիրներ, որն իր ազդեցությունն է թողնում է նաև դպրոցների գործունեության կայունության վրա:
"Եթե դպրոցում անխուսափելի են կրճատումները, ապա դրանք պետք է լինեն` ելնելով բացառապես կրճատվողի մասնագիտական հմտություններից և օրենքի պահանջներից` այսպիսով բացառելով անարդարության որևէ դրսևորում: Երկրորդը դպրոցների ֆինանսական կայունության խնդիրն է. տնօրենը պետք է ֆինանսական հոսքերն այնպես կազմակերպի, որ դպրոցը որևէ ֆինանսական խնդիր կամ պարտք չունենա: Այն դպրոցի տնօրենը, ով պարտքով է փակում տարին և ժամանակին չի ահազանգել դրա մասին` օբյեկտիվորեն ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար, կազատվի աշխատանքից:
Բացի այդ, նշված գործերը կարժանանան համապատասխան իրավապահ մարմինների ուշադրությանը` պետությանը հասցված վնասի համար",-նշել է Արմեն Աշոտյանը` վարչության պետերին հորդորելով ոլորտում առկա օրենսդրական փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնել դպրոցի տնօրեններին:
Նա նաև նշել է, որ այդպիսի օրենսդրական փոփոխություններից մեկով` հետայսու նախարարը կարող է դպրոցի տնօրենին զրկել հավաստագրից, որի հետևանքով վերոնշյալ տնօրենն ավտոմատ ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Արմեն Աշոտյանի խոսքով` հավաստագրից զրկելու համար հիմք կարող է հանդիսանալ ուսհաստատության ֆինանսական վատ կառավարումը և այլ խախտումներ:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև այլ հարցեր` օգոստոսյան խորհրդակցությունների կազմակերպման և անցկացման, "Ազգային երգ ու պար" առարկայի ներդրման, տարրական և պետբյուջեով տպագրվող 11-րդ դասարանի դասագրքերի, դասամատյանների, համընդհանուր ներառական կրթության, սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին աջակցելու, կառավարական պարգևների ներկայացվող մանկավարժների անվանացանկը և անձնական գործերը 3-օրյա ժամկետում ներկայացնելու մասին:
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
09:30 15-07-2019
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ. Նախարար
Այս բաժնից
721 դիտում
23:18 14-01-2025
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան
1213 դիտում
23:10 14-01-2025
Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները
1237 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ