Չինացի 5-ամյա աղջիկը ձայնով և փաղաքշելով քնեցնում է կենդանիներին. լուսանկարներ, տեսանյութ
Ասում են՝ երբեք չպետք է աշխատել կենդանիների հետ ուղիղ եթերում, սակայն դա չի վերաբերում Չինաստանում բնակվող 5-ամյա Հան Ջիայինգին: Փոքրիկը կարողանում է ձայնով և ձեռքի հպումով հիպնոսացնել կենդանիներին, գրում է The Daily Mail-ը: Նա տաղանդների մրցույթի ժամանակ այդ եղանակով 5 րոպեում «անշարժ վւճակի է բերել» շանը, հավին, ճագարի, մողեսին ու գորտին:
Ոչ մի կախարդանք 5 տարեկան երեխայի գործողություններում: Ժյուրիի անդամները պարզապես ապշած էին մնացել: Իսկ 5 րոպեից աղջկա կանչից բոլոր քնած կենդանիները անմիջապես աշխուժացել են:
YouTube-ում բեռնելուց 1 շաբաթ անց տեսանյութը հավաքել է 250 հազար դիտում: