211652_close_icon
views-count2375 դիտում article-date 21:45 19-08-2015

Դանակով հարձակվել և սպանության սպառնալիքներ է տվել

Օգոստոսի 15-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1986 թ. ծնված Յակով Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ տանը դանակով հարձակվել են իր վրա: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, իրենց տանը, գումարի պարտք ու պահանջի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երևան քաղաքի բնակիչ ոմն Հարութ վերցրել է հյուրասենյակի սեղանին դրված խոհանոցային դանակը և Յակով Պ.-ին տվել սպանության սպառնալիքներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը 1984 թ. ծնված Հարություն Ն.-ն է, որը օգոստոսի 18-ին ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և տվել բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր