211652_close_icon

Բնակարանի դուռը կոտրելով` վիճաբանել է տանտիրոջ հետ և սպանության սպառնալիքներ տվել

views-count1507 դիտում article-date 15:07 20-03-2014
Մարտի 19-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ն ժամը 00.20-ի սահմաններում ոտքով հարվածելով և կոտրելով ծանոթի` 1982 թ. ծնված Ալեքսեյ Ն.-ի բնակարանի մուտքի դուռը, վիճաբանել է նրա հետ, խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով հարվածել և վնասել է նրա ձեռքի ցուցամատը: Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգեյ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր