211652_close_icon
views-count1556 դիտում article-date 20:43 19-08-2015

Հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել

Օգոստոսի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 1957 թ. ծնված Ղադի Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 32 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ անհայտ անձը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Ղադի Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղադի Մ.-ին հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 1980 թ. ծնված Արմեն Հ.-ն: Օգոստոսի 18-ին Արմեն Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր