211652_close_icon
views-count51298 դիտում article-date 10:02 19-08-2015

Վիճաբանություն և կրակոցներ Երևանում. 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. հայտնաբերվել է 2 հատ հրազենային պարկուճ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում կրակոցների ձայներ են լսվել և տեղի է ունենեում վիճաբանություն:Իսկ որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղեկություն են հայտնում, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 30-35 տարեկան մի տղամարդ: Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:00-ի սահմաններում Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բակում մի խումբ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Պարզվել է նաև, որ հիվանդանոց տեղափոխված անձը Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 18 շենքի 42 բնակարանի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Ավետիսյանն է, ով վնասվածքը ստացել է նշված շենքի մոտ: Բժիշկների հայտարարության համաձայն՝ վիրավորն իր վիճակի չէ հաղորդում տալու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ հրազենի պարկուճ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ղազարյանի կողմից, ով ղեկավարել է դեպքի վայրում քննչական աշխատանքները, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, դատաբժշկական, մատնադրոշմային: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր