211652_close_icon

Սպասվում է Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հերթական սահմանադրական ֆոտոսեսիան. «Ժողովուրդ»

views-count2023 դիտում article-date 08:42 19-08-2015
«Ժողովուրդը» գրում է. «Առաջիկա օրերին նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հերթական սահմանադրական ֆոտոսեսիան: Սերժ Սարգսյանը պաշտոնապես բոլոր քաղաքական ուժերին կհրավիրի իր մոտ՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հրավիրելու է՝«կուսակցությունների կարծիքները, այդ թվում առարկությունները լսելու համար»: Ուստի, ասենք, ՕԵԿ-ականները համարձակ կգնան հանդիպման և դուրս գալով՝ կհայտարարեն, որ իրենք գնացել էին իրենց առարկությունները ներկայացնելու: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից թերևս ՀԱԿ և «Ժառանգությունը» հանդիպմանը չեն գնա, քանի որ ամբողջությամբ դեմ են հրապարակված նախագծին»:

Նմանատիպ նյութեր