ԱՄՆ-ում նապաստակն ընկերացել է եղնիկի հետ. տեսանյութ
ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող «Էստես» պարկի աշխատակիցները տեսանկարահանել են միասին խաղացող եղնիկի եւ նապաստակի: Համացանցի օգտատերերը նրանց անմիջապես նմանեցրել են «Բեմբի» մուլտֆիլմի հերոսների հետ:
Պարկի աշխատակիցների խոսքով՝ նրանք ամեն օր հանդիպում են եւ խաղում: Եղնիկը փորձում է հոտոտել նապաստակին, վերջինս էլ խույս է տալիս: