211652_close_icon

Ուկրաինայում ռազմավարական նշանակության ռմբակոծիչներ են անհետացել

views-count1549 դիտում article-date 15:54 18-08-2015
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քննում է 2 TY-95 MC ըիպի ռմբակոծիչների անհետացման գործը: Նշված ռմբակոծիչները նախատեսված են նաև միջուկային զենք տեղափոխելու համար: Ըստ korrespondent.net-ի՝ ստուգվելու են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կոնցեռնի բոլոր հրապարակները, Նիկոլաևյան ավիաշիննորոգման գործարանին կից բոլոր ձեռնարկությունները: Դատախազությունը որոնում է նաև այն բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են ռմբակոծիչների արտադրության և շահագործման, ստուգման, վերանորոգման, պահպանման և տեղափոխման հետ:

Նմանատիպ նյութեր