ԱՄՆ-ում արջի գլուխը մնացել է կատվի համար նախատեսված դռնակում
ԱՄՆ Այդահո նահանգում զավեշտալի դեպք է գրանցվել: Սանդփոյնթ քաղաքի բնակիչ Դուգ Հարդերը տուն գալով՝ անակնկալ հյուրի է հայտնաբերել: Արջի գլուխը մնացել է նրա դռան մեջ բացված կատվի համար նախատեսված դռնակում:
Ամերիկացին փրկարար ծառայություն է զանգահարել: Սակայն արջը կարծես վտանգ է զգացել եւ հասցրել է գլուխն ազատել մինչեւ փրկարարների ժամանելը: