211652_close_icon

Օբ գետի վրա հայտնաբերվել է նավակ՝ 6 դիերով

views-count3035 դիտում article-date 19:07 18-08-2015
Հարավային Սիբիրում գտնվող Օբ գետի վրա հայտնաբերվել է նավակ, որում եղել է վեց դի: Օգոստոսի 8-ից ոստիկանությունը փնտրում էր վեց հոգու, որոնք որոշել էին ճանապարհորդել եւ գետի վրա նավարկել 70 կմ: Փրկարարները գետի ափամերձ հատվածում գտել են ջրասույզ եղած նավակը, ապա վեց դիերը: Նավակը ճոպանով կապված է եղել ափին: Մահացածների թվում երեք մանկահասակ երեխա կա: Դեպքի հանգամանքները քննվում են:

Նմանատիպ նյութեր