Վոլգա գետում հայտնաբերվել է ավտոմեքենա՝ 6 դիերով
Վոլգոգրադում՝ Վոլգա գետի հատակին, հայտնաբերվել է ВАЗ-2101 մակնիշի ավտոմեքենա՝ 6 դիերով: Մահացածները տղամարդիկ են:
Ավելի վաղ ոստիկանությունում հաղորդում էր տարածվել վեց տղամարդու կորած լինելու մասին: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով: