Մահացել է Հնդկաստանի առաջին տիկինը
Այսօր Հնդկաստանի բժշկական կլինիկաներից մեկումմահացել է այդ երկրի առաջին տիկին Սուվրա Մուքհերջին, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Հնդկաստանի նախագահի քարտուղարությանը:
Նրան երեկ երեկոյան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պետք է բուժման ինտենսիվ կուրսեր անցներ:
Times of India-ն գրում է, որ Սուվրա Մուքհերջին ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ և հիվանդանոց էր տեղափոխվել շնչառական վատացումով: