211652_close_icon
views-count3447 դիտում article-date 10:29 18-08-2015

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ատլետիկը» կանգնեցրեց «Բարսելոնային». տեսանյութ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին չհաջողվեց կրկնել Խոսեպ Գվարդիոլայի պատմական նվաճումը, որը 2008/2009 մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ նվաճեց բոլոր տիտղոսները: Լուիս Էնրիկեի համար անհաղթահարելի դարձավ Իսպանիայի Սուպերգավաթը: Սուպերգավաթի պատասխան խաղում «Բարսելոնան» չկարողացավ գործել այն հրաշքը, որին սպասում էին: Առաջին խաղում Բիլբաոյում «Ատլետիկին» 0:4 հաշվով պարտվելուց հետո կատալոնացիները բավարարվեցին ոչ-ոքիով` 1:1: «Ատլետիկը» բավական վստահ պաշտպանվում էր, կազմակերպում վտանգավոր հակագրոհներ, և ընդհանրապես, Էրնեստո Վալվերդեին հաջողվել է հետաքրքիր թիմ ստեղծել, որը նման խաղով կարող է անակնկալներ մատուցել Իսպանիայի նոր առաջնությունում: Կատալոնացիները թեպետ հսկայական տարածքային առավելություն ունեին, սակայն գոլային պահեր շատ քիչ էին ստեղծում: Միայն առաջին խաղակեսի վերջում Մեսին բացեց հանդիպման հաշիվը: Սակայն երկրորդ խաղակեսում Պիկեն մրցավարի հետ վիճելուց հետո հեռացվեց խաղադաշտից և դրանով մրցավեճի ելքը պարզ դարձավ: «Բարսելոնան» ի վիճակի չեղավ երկրորդ գոլը խփել, փոխարենը դա արեց «Ատլետիկը» ու նորից աչքի ընկավ Արից Ադուրիսը` 1:1: «Ատլետիկը» իր պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը: Նշենք, որ սա բասկյան ակումբի առաջին տիտղոսն էր 1984 թվականից ի վեր: [b]Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան խաղ [/b]«Բարսելոնա» - «Ատլետիկ»՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:4) Լիոնել Մեսի, 43 – Արից Ադուրիս, 74 Հեռացում՝ Ժերար Պիկե, 56 («Բարսելոնա») – Կիկե Սոլա, 86 («Ատլետիկ»)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր