Իրանը և Ռուսաստանը կմիավորեն ուժերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում
Երկու երկրները կմիավորեն իրենց ուժերը «Իսլամական պետության» դեմ ընդհանուր պայքարում: Այդ մասին հայտարարվել է երեկ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մոհամադ Զարիֆի և Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Հաստատվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակների կայունացման հարցում երկու երկրների մոտեցումը: Այն թույլ կտա կողմերին ավելի նեղ շրջանակով ուղղել իրենց ջանքերը դեպի ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարը, մասնավորապես Սիրիայում, Իրաքում և Եմենում հակամարտությունների կարգավորմանն ուղղված աջակցության հարցում»,-նշել են բանակցություններին ներկա գտնվող դիվանագետները: