44714 դիտում
18:33 17-08-2015
Ողբերգական դեպք Արտաշատում. կադաստրի նախկին պետը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող
Երեկ` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկացրել է, որ կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 11 շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած հասցե են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի տեղակալ Սաֆարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի հերթապահ խումբը` քննիչ Ասատրյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 23 բնակարանի բնակիչ, 68-ամյա Վահան Հակոբյանի դին:
Ըստ նախնական տեղեկությունների` Վ. Հակոբյանը 4-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել:
Հայնտաբերվել է նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել. «Խնդրոևմ եմ իմ այս քայլով ոչ ոքի չմեղադրել: Տառապում եմ շաքարային դիաբետով, հնարավոր չէ դիմանալ սոսկալի և դաժան այդ ցավերին»:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական և դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություներով` Վ. Հակոբյանը երկար տարիներ աշխատել է որպես Արտաշատի կադաստրի պետ:
Նմանատիպ նյութեր
28790 դիտում
20:50 23-12-2016
Ողբերգական դեպք Սիսիան քաղաքում. 69-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող
105889 դիտում
16:38 12-09-2017
Ողբերգական դեպք Երևանում. 25-ամյա տղան 13-րդ հարկից ինքնասպան է եղել, հայտնաբերվել է երկտող