Նյու Յորքում սպանել են Մորգան Ֆրիմանի թոռնուհուն
Հայտնի դերասան, կինոռեժիսոր և հաղորդավար Մորգան Ֆրիմանի խորթ թոռնուհուն՝ Իդեն Հայնսին, այս գիշեր հայտնաբերել են վիրավոր՝ Նյու Յորքի փողոցներից մեկում, հաղորդել է NBC News York-ը:
Ոստիկանները 33-ամյա Իդենին գտել են գետնին ընկած՝ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով: Նրան տեղափոխել են Հարլեմի հիվանդանոցներից մեկը, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել վերջինիս կյանքը:
Աղջկան սպանելու կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ, ով այդ պահին գտնվել է աղջկա կողքին: Վերջինս տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա, որտեղ կենթարկվի փորձաքննության: