Հենրիխ Մխիթարյանը դուբլով մեկնարկեց Գերմանիայի առաջնությունում. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի 4:0 հաշվով ջախջախեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Դորտմունդցիները գերազանց հանդիպում անցկացրեցին, ամբողջ խաղի ընթացքում ունենալով մեծ առավելություն: Փայլուն հանդիպում անցկացրեց դորտմունդցիների հարձակողական՝ Օբամեյանգ-Ռոյս-Մխիթարյան եռյակը, որոնք էլ դարձան բոլոր գոլերի հեղինակները:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլի հեղինակ, և գոնե 1-ին տուրից հետո, Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուներից մեկն է:
Գերմանիայի առաջնություն, 1-ին տուր
[b]«Բորուսիա» Դորտմունդ - «Բորուսիա» Մյոնխենգլադբախ՝ 4:0[/b]
Մարկո Ռոյս, 15, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 21, Հենրիխ Մխիթարյան, 33, 50