Սարգիս Ադամյանը դուբլով նոկաուտի ենթարկեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում սենսացիոն արդյունք գրանցվեց Մյունխենում, որտեղ առաջատարը՝ «Բավարիան» առաջին պարտությունը կրեց մրցաշրջանում, 1:2 հաշվով զիջելով «Հոֆենհայմին»:
Ընդամենը երեք օր առաջ Լոնդոնում «Տոտենհեմին» 7:2 հաշվով հաղթած «Բավարիան» անզոր գտնվեց «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի առջև:
Հայաստանի հավաքականի հարձակվող օրվա հերոսը դարձավ՝ դուբլի հեղինակ դառնալով: Ընդ որում, սրանք հայ ֆուտբոլիստի առաջին գոլերն էին Բունդեսլիգայում: Ուշագրավ է, սա Բունդեսլիգայում «Հոֆենհայմի» առաջին արտագնա հաղթանակն էր «Բավարիայի» նկատմամբ:
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» 8 միավորով 11-րդն է, իսկ «Բավարիան» 14 միավորով կիսում է 1-4 հորիզոնականները: