Ճապոնիայում ակտիվացել է Սակուրաձիմա հրաբուխը
Ճապոնական Կյուսյու կղզում մեծացել է Սակուրաձիմա հրաբխի ակտիվությունը: Այն գտնվում է վերագործարկված ատոմակայանից 50 կմ հեռավորության վրա: Տեղի բնակիչներին հորդորել են պատրաստվել հնարավոր տարհանմանը:
Հրաբխի հարեւանությամբ 40 մարդ է բնակվում: Իշխանությունները մտավախություն ունեն, որ նրանք կտուժեն հրաբխի խառնարանից նետված քարերից: