2994 դիտում
13:30 15-08-2015
Երևանում առաջին անգամ անցկացվել է «Yerevan Color Run» վազքարշավը. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումների շրջանակում «Run Armenia» նախագծի, «Սթրիթ վորկաութ» մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում կազմակերպվել է «Yerevan Color Run» գունազարդ վազքարշավը: Ի դեպ, նախաձեռնողներից «Սթրիթ վորկաութ» կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ է:
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած արշավի գլխավոր նպատակը հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպը խթանելն ու զանգվածայի նսպորտը, մասնավորապես `վազքի մշակույթը զարգացնելն է: Նմանատիպ արշավներ կազմակերպվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում և Չինաստանում: Սովորական վազքարշավների համեմատ այս միջոցառումը ոչ միայն մարզական ուղղվածություն ունի, այլ նաև դիտարկվում է որպես զվարճանք, քանի որ վերջում վազորդները պատվում են կերակրի համար նախատասված գունավոր փոշով, սակայն անվտանգ նյութերով:
Չնայած վազքարշավի վաղ առավոտյան մեկնարկին ու աննախադեպ շոգ եղանակին՝ մասնակիցների պակաս չի զգացվել և վազքին մասնակցել են ավելի քան 1200 վազորդներ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները պարգևատրվել են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
1790 դիտում
10:40 02-05-2014
«Run in Yerevan-2014» մրցավազք՝ Երևանում. ՀԺ
2312 դիտում
16:59 30-04-2016
Մայիսի 1-ին Երևանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը
Այս բաժնից
856 դիտում
23:04 26-12-2024
2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք
2854 դիտում
22:33 26-12-2024
Շատ ափսոսում և ներողություն եմ խնդրում հորս ասած խոսքերի համար. Տիգրան Ավինյան
1810 դիտում
22:30 26-12-2024
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ․ tert.am