211652_close_icon

Հյուսիսային Կորեան սեփական ժամանակային գոտին է սահմանել

views-count1417 դիտում article-date 11:40 15-08-2015
Հյուսիսային Կորեան իր ժամանակային գոտին է սահմանել: Այս գիշեր երկրի բոլոր ժամացույցները կես ժամով հետ են տարվել: BBC-ի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները պարզաբանել են, որ նշված ժամանակային գոտին սահմանվել է ի պատիվ կորեական թերակղզում ճապոնացիների դեմ տարած հաղթանակի 70-ամյակի: Մինչ օրս Հարավային և Հյուսիսային Կորեաները միևնույն ժամանակային գոտում էին գտնվում, որը 1912 թվականին սահմանել էր Ճապոնիան, սակայն նախորդ շաբաթ Հյուսիսային Կորեան հայտարարեց այդ նորության մասին:

Նմանատիպ նյութեր