Կուբայում կբացվի առաջին ամերիկյան բանկը
Ամերիկյան Stonegate բանկը կարող է մի քանի շաբաթից դառնալ առաջին ամերիկյան բանկը, որը կսկսի գործել Կուբայում, հաղորդում է rosbalt.ru-ն:
Բանկի գործառույթների մեջ կներառվի նաև վճարային և փոխանցումային գործարքների սպասարկում:
«Սպասում ենք, որ 5-6 շաբաթից կսկսենք մեր աշխատանքը: Ստորագրվել է համաձայնագիր»,-նշել է Հավանայում բանկի ղեկավար Սեյվ Սելեսկին:
Հիշեցնենք, որ 2014 թ-ի վերջին ԱՄՆ-ն և Կուբան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերակարգավորելու պատրաստակամության մասին: Իսկ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մասնակցեց Հավանայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա ամերիկյան դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը: