Իրաքում ավիառումբն ընկել է հիվանդանոցի վրա. կանայք եւ երեխաներ են մահացել
Իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքում երկրի զինված ուժերի երեք ավիառումբեր ընկել են հիվանդանոցի վրա, ինչի հետեւանքով առնվազն 25 մարդ է մահացել, բոլորը՝ կանայք եւ երեխաներ:
Եւս 30 մարդ վիրավոր է: Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ փլատակների տակ մի քանի տասնյակ մարդ կա:
Իրաքի ԶՈՒ հրամանատարությունը կատարվածը դեռ չի մեկնաբանել: Նշենք, որ քաղաքի հիմնական մասը վերահսկում է «Իսլամական պետություն»-ը: