Բաքուն Լոնդոնին մեղադրում է Լեյլա Յունուսի գործը քաղաքականացնելու մեջ
Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեդ Գաջիեւը Մեծ Բրիտանիային մեղադրել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու գործով դատավճիռը նպատակաուղղված քաղաքականացնելու մեջ:
Հիշեցնենք դատավճիռը հրապարակվել էր օգոստոսի 13-ին: Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեվիդ Լիդինգտոնը հայտարարել էր, որ Յունուսի դատավարությունը քաղաքականապես բեմականացված էր՝ նկատի ունենալով դիտորդների ներկայության արգելքը եւ այն հանգամանքը, որ դատարանը հաշվի չառավ իրավապաշտպանի եւ նրա ամուսնու առողջական վիճակը:
Հիշեցնենք Բաքվի դատարանը 59-ամյա Յունուսին եւ նրա ամուսնուն դատապարտեց 8,5 եւ 7 տարվա ազատազրկման՝ մեղադրելով խաբեության եւ պետական դավաճանության մեջ: