896 դիտում
13:17 01-07-2015
Համագործակցություն՝ Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում 2015թ տարեսկզբին հուշագիր ստորագրվեց Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:
Օրերս Երևանում էր Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Պատվիրակությունն աշխատանքային հանդիպում և քննարկում է ունեցել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և աշխատակազմի բաժինների պատասխանատուների հետ: Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակության կազմում եղել են մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Կողմերը քննարկել են Նոր Նորք - Գեղարքունիք համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկել է առաջիկա ամիսներին Նոր Նորք վարչական շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքների 10-11 տարեկան երեխաների ամառային հանգիստը Սևանի ափին կազմակերպելու ծրագիր իրականացնել, ինչպես նաև Նոր Նորքում ստեղծել Գեղարքունիքի մարզի պտղատու ծառերով այգի:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, իր հերթին առաջարկել է Գեղարքունիքի մարզում ստեղծել <<Նոր Նորք>> անունը կրող պուրակ, որը կլինի լիակատար հանգստի գոտի և կխորհրդանշի Գեղարքունիքի ու Նոր Նորքի բարեկամությունը:
Նմանատիպ նյութեր
3095 դիտում
18:14 14-08-2015
Համագործակցություն Նուբարաշեն վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի միջև
11004 դիտում
15:36 04-09-2017
Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի
2293 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
Այս բաժնից
1060 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1414 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1225 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան