211652_close_icon

Մոուրինյոն խաղի ժամանակ թիմի բժշկին անվանել է «անառակի աղջիկ». տեսանյութ

views-count4750 դիտում article-date 13:55 14-08-2015
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 1-ին տուրում «Սուոնսիի» հետ խաղի (2:2) ժամանակ կոպիտ վիրավորանք է հասցրել թիմի բժիշկ Եվա Կարնեյրոյին: Խաղի ընթացքում վնասվածք ստացած կիսապաշտպան Էդեն Ազարին բուժանձնակազմը դաշտում օգնություն է ցուցաբերել: Սակայն երբ Կարնեյրոն վերադարձել է պահեստայինների նստարանին, Մոուրինյոն նրա հասցեին պորտուգալերեն գոռացել է «Filha de puta», որը թարգմանաբար նշանակում է «անառակի աղջիկ»: Հիշեցնենք, որ Կարնեյրոն Մոուրինյոյի քննադատությունից հետո հեռացվել է թիմի հետ աշխատանքներից՝ մարզումների և խաղերի ժամանակ: Անգլիայի ֆուտբոլային բժիշկների ասոցիացիան իր աջակցությունն է հայտնել Եվա Կարնեյրոյին: Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Եվա Կարնեյրոն Մոուրինյոյից հրապարակային ներողություն է ցանկանում և կարող է «Չելսիին» դատի տալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր