22105 դիտում
10:35 14-08-2015
Արտակարգ դեպք Երևանում. հաստաբուն ծառի ընկնելու պատճառով Խորենացի փողոցը անանցանելի էր դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Խորենացի փողոցում` Մհեր Մկրտչյան թանգարանի դիմաց, հսկայական ծառը կոտրվել և ընկել էր ճանապարհին` երթևեկությունը դարձնելով անանցանելի:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն օպերատիվ են գործել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի կենտրոն բաժնի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի ծառայողները` խմբի պետ Հովհաննես Խաչոյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի և «Էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի աշխատակիցները:
Կատարվածի մասին տեղեկությունը փոխանցվել է «Կենտրոն կանաչապատում» ընկերություն, սակայն նշված ընկերությունից չբարեհաճեցին ժամանել նշված վայր, իսկ փրկարարները նախ` մասնատեցին տապալված ծառը, ինչից հետո հեռացրեցին ճանապարհից և նոր միայն երթևեկությունը նշված հատվածում կարգավորվեց:
Այդ ընթացքում միջին տարիքի մի տղամարդ հեռվում կանգնած հետևում էր, թե ինչպես են փրկարարաները աշխատանքներ կատարում:
Պարզվեց, որ նա «Կենտրոն կանաչապատում» -ից է և հայտարարեց` «Մենք ինչ իմանայինք, որ ծառը պիտի ընկներ: Մերոնք քնած են: Դուք ձեր գործն արել եք` (նկատի ունենալով փրկարարներին) ծառը կտրել եք, ճանապարը բացել եք, կարող եք հանգիստ գնալ»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+