211652_close_icon
views-count21735 դիտում article-date 18:32 13-08-2015

Խոշոր հրդեհ «Նորք» հոգեբուժական կլինիկայի տարածքում. ժամանել էին մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 32/6 հասցեում գտնվող «Նորք» հոգեբուժական կլինիկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ ժամանել են թիվ 8-րդ և 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով, ովքեր կարողացել են մարել հոգեբուժական կլինիկայի տարածքում գտնվող, սակայն երկար ժամանակ չշահագործվող շինությունում առաջացած խոշոր հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ Ա. Դավթյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները՝ գլխավոր մասնագետ Դոլունցի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ կրակի հետևանքով առաջացած հսկայական սև ծուխը տեսանելի էր քաղաքի տարբեր ծայրամասերից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր