Սոչիում մոտոցիկլիստի բախումը ողբերգական հետևանքներ է ունեցել. տեսանյութ
Սոչիում մոտոցիկլետի մասնակցությամբ վթարը ավարտվել է ողբերգությամբ:
Դագոմիսի միկրոշրջանում մայրը երեխայի հետ փորձել է անցումով հատել փողոցը, սակայն մեծ արագությամբ ընթացող մոտոցիկլետը հարվածել է նրանց:
Բախումից հետո մոտոցիկլետը հարվածել է ճամփեզրի պատնեշին:
Միջադեպի արդյունքում զոհվել են մայրը և մոտոցիկլետի վարորդը: Երեխան ստացել է միջին ծանրության վնասվածքներ: