211652_close_icon
views-count2057 դիտում article-date 22:00 13-08-2015

Արցախում կմեկնարկի համաբուհական առաջին բանակումը

Oգոստոսի 14-20 Արցախի Տող գյուղում նախատեսվում է անցկացնել «Համաբուհական բանակում 2015» ուսանողական հավաքը: «Համաբուհական Բանակում 2015»-ը ունի նպատակ միավորել Հայաստանի, Արցախի և Ջավախքի բուհերի սովորող ուսանողներին և ստեղծել անմիջական շփման հնարավորություն, ավելացնել գիտելիքների պաշարը՝ անցկացնելով գիտահանրամատչելի սեմինարներ, ինտելեկտուալ խաղեր:Մասնակիցների մրցակցային ոգին բարձրացնելու համար կկազմակերպվեն մարզական և մշակութային խաղեր, կուսուցանվեն ազգագրական պարեր:   Ուսանողական հավաքին մասնակցում են 100-ից ավել ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից, Արցախից և Ջավախքից: Մասնակիցներից կազմված թիմերը ներգրավվելու են 5 ջոկատների կազմում, յուրաքանչյուրում՝ 20 ուսանող, որոնք կկրեն Արցախի հինգ մելիքություններրի՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդաի, Դիզակի անվանումները: Վրանային պայմաններում անցկացվող ճամբար- բանակումի մասնակիցները 7 օրերի ընթացքում հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել մարզական, ինտելեկտուալ, մշակութային մրցությներում, ինչպես նաև նոր գիտելիքներ ձեռք բերել գիտահանրամատչելի սեմինարների արդյունքում: Նախատեսվում է նաև անցկացնել կլոր սեղան-քննարկումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնական այրերի հետ:  Ուսանողները «բանակումի» ընթացքում կայցելեն Արցախի սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար, կլինեն Խնձորեսկում և կհաղթահարեն Դիզափայտ լեռան բարձրունքը: Նշենք նաև, որ ճամբար-բանակումը իրականցվում է արդեն 2-րդ տարին, սակայն այս տարի առաջին անգամ այն կրելու է համաբուհական բնույթ: «Համաբուհական բանակում 2015»-ը կազմակերպվում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության համատեղ ջանքերով և Հայաստանի երիտասարդական հիմնադարամի ֆինանսավորմամբ:

Նմանատիպ նյութեր