211652_close_icon
views-count1526 դիտում article-date 09:09 08-12-2014

ԱՄՆ-ում գործարկվել է հզոր արևային էլեկտրակայան

ԱՄՆ-ում գործարկվել է Topaz անունով աշխարհում ամենախոշոր արևային էլեկտրակայանը: Էլեկտրակայանի կառուցումը սկսվել էր դեռևս 2012 թ-ին : 2 տարում ինժեներները Կալիֆորնիական հարթավայրում 9 միլիոն արևային վահանակներ են տեղադրել՝ 25 ք/կմ տարածքի վրա: Նախագծի գինը կազմել է 2.5 միլիարդ դոլար: Էլեկտրակայանը կառուցվել է գյուղատնտեսական հողերից ոչ հեռու և կարող է 160 հազար տնտեսություն սպասարկել: Հաղորդվում է, որ էլետրակայանի հզորությունը կազմում է 550 ՄՎ: Ընկերության ինժեներների խոսքով՝ այս կայանով էլեկտրաէներգիայի օգտագործումը թույլ կտա 377.000 տոննայով նվազեցնել մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալը: Նախատեսվում է երկու տարի հետո կառուցել ևս մեկ էլեկտրակայան, բայց արդեն ավելի հզոր՝ 579 ՄՎ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր