Չինաստանում սարերի գագաթին անբացատրելի սիմվոլներ են հայտնվել. լուսանկարներ
Չինական Մատոթու գյուղi սարերում տարօրինակ երեույթ է դիտվել: Անտառի մի հատվածում՝ լեռնագագաթի վրա, ծառերը «կազմել» են որոշ սիմվոլներ: Պատկերը նման է չինական «犇» հիերոգլիֆին, որը նշանակում է «արագ վազել»: Պատկերն այլ հիերոգլիֆներ էլ է պարունակում:
Սիմվոլներն ընդգրկում են անտառի 1 200 հեկտար տարածք եւ բուսականության մեջ տարբերվում գույնով:
Սիմվոլների միջնամասում խաչերի պատկերներ են: Այս ամենը դեռեւս բացատրություն չի ստացել: Գուցե սիմվոլները բնական ծագում ունեն, կամ հնագույն քաղաքակրթության «հետքեր» են: