slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ
211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ

views-count3825 դիտում article-date 10:34 13-08-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն մեկնել է Լոռի` մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այցը մեկնարկել է Սպիտակ քաղաքից, որտեղ Նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է «Սպիտակ» հասարակական կազմակերպության հիմնած ջերմոցային տնտեսությունում, որն ընդգրկում է 2000 քմ տարածք: Այստեղ վարունգի մշակության փորձնական ծրագիր է իրականացվում, որի շնորհիվ թվով 10 հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիր է լուծվել, ստացված բերքն իրացնում են տեղական շուկայում, ոռոգումը կաթիլային եղանակով են կատարում: Աշխատողների խոսքով` մշակության ընթացքում որոշակի խնդիրներ է առաջացրել լվիճը, սակայն ԳԱՄԿ-ի մասնագետի օգնությամբ վնասատուի դեմ միջոցներ են ձեռնարկվել, և կանխվել է բերքի կորուստը: Նախարարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ մասնագետներ ներգրավել` խորհրդատվություն տրամադրելու համար: Ջերմոցային տնտեսության հարևանությամբ նաև շուրջ 2 հեկտար տարածքի վրա խնձորի նորատունկ այգիներ են հիմնվել: Մշակությունը դարձյալ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ է իրականացվում, նախատեսվում է նաև հակակարկտային ցանց ներդնել: Այնուհետև նախարարն ուղևորվել է Մեծ Պարնի, որը մարզի այն ութ համայնքներից մեկն է, որտեղ գյուղատնտեսության զարգացման համար կարևորագույն խնդիրներ են լուծվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի միջոցներով: Մասնավորապես մարզի գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ կառուցվել է շուրջ 7.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 35 խմոց, ջրարբիացվել են նախկինում թերի կամ չջրարբիացված շուրջ 12 350 հա արոտներ, ինչպես նաև տրամադրվել է 45 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 11 տրակտոր: Նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, իր խոսքում հատկապես կարևորել է բարձր որակի ապահովման հարցը` շեշտելով, որ մեծածավալ ներդրումներ են կատարվել, և անհրաժեշտ է, որպեսզի դրանք արդյունավետ ծախսվեն և ծառայեն երկարաժամկետ հատվածի համար խնդիրների լուծմանը: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրում, որն այս տարի է մեկնարկել, նախատեսվում է ևս 11 համայնք ընդգրկել, 5-ում արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Նախարարը եղել է նաև Մեծ Պարնի համայնքի ցորենի ցանքատարածություններում, հետևել բերքահավաքի ընթացքին, ինչպես նա դիտարկել կարտոֆիլի դաշտերը: Նախարարի խոսքով` այս տարի Լոռու մարզում բավականաչափ ավելացել են մշակովի հողատարածքները, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից շուրջ 3153 հեկտարով ավել հող է մշակվել, շուրջ 1885 հեկտարով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, 362` հեկտարով կարտոֆիլի, 671` հեկտարով կերային մշակաբույսերի և 116 հեկտարով` բանջարեղենի ցանքատարածությունները, համապատասխանաբար ակնկալվում է նաև համախառն բերքի արտադրության ծավալների աճ: «Գյուղատնտեսական տարին բարեհաջող էր, և այսօր հատկապես գյուղմթերքի արտահանումների ծավալների աճ ենք արձանագրում, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ես հույս ունեմ, որ տարեվերջի ցուցանիշները մենք կփակենք 2014 թվականի նկատմամբ արտահանման ծավալների կրկնապատկումով»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը: Նախարարի այցի վերջին կանգառը Միխայլովկա համայնքն էր, որտեղ հետևել է ցորենի բերքահավաքի ընթացքին, զրուցել գյուղացիների հետ. այստեղ ցանքսը կատարել են պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված էլիտային սերմնացուներով և անգամ անջրդի պայմաններում հեկտարից մինչև 55 ցենտներ բերք են ակնկալում ստանալ:

Նմանատիպ նյութեր