«Սևիլյայի» նախագահ. «Բարսելոնայի» կազմում կա 10 խաղացող և մեկ այլմոլորակային
«Սևիլյայի» նախագահ Խոսե Կաստրոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Բարսելոնայից»՝ Եվրոպայի Սուպերգավաթում՝ 4:5:
«Ես հպարտանում եմ իմ խաղացողներով: Ինչպես մեր օրհներգում է ասվում, «Սևիլյան» երբեք չի հանձնվում:
Նույնիսկ երբ մենք պարտվում էինք 4:5 հաշվով, մենք խաղը հավասարացնելու հնարավորություն ունեինք:
«Բարսելոնան» հզոր թիմ է, որն իր կազմում ունի 10 խաղացող և մեկ այլմոլորակային:
Մենք ամբողջ Եվրոպային ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ: Մենք հրաշալի թիմ, մարզիչ և երկրպագուներ ունենք», ասել է Կաստրոն: