«Սպարտակ»-ԲԿՄԱ հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառված են
Այսօր Մոսկվայի «Открытие Арена» մարզադաշտի տոմսարկղերում վաճառվել են Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական՝ «Սպարտակ»-«ԲԿՄԱ» հանդիպման վերջին տոմսերը:
«Սպարտակի» պաշտոնական կայքը նշել է, որ հանդիպման ժամկետի փոփոխության պատճառով որոշ քանակության տոմսեր ետ են վերադարձվել, և դրանք կարող են նորից վաճառքի դրվել:
Սպասվում է, որ հանդիպմանը ներկա կլինի 44 հազար հանդիսական:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին: