211652_close_icon
views-count1642 դիտում article-date 09:22 08-05-2014

Ազնավուրի համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառված են․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երեւանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Բոլոր տոմսերը, սակայն, արդեն սպառված են» Դրանք պատվիրելու համար տրամադրվող հեռախոսահամարով «ՀԺ» թղթակցի զանգին պատասխանող տղամարդն ասաց, որ տոմսերն արժեցել են 10, 20, 30, 50 հազարական դրամ, իսկ մի քանիսը՝ 60 հազար, որոնք ամբողջությամբ սպառվել են երեք օրում։ Իսկ դահլիճը, որտեղ կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը, շուրջ 2200 տեղանոց է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր