Մեքսիկական թաղամասի տները նկարազարդվել են. ֆոտոշարք
Մեքսիկայի Պալմիտաս շրջանի Պաչուկա քաղաքի մի ամբողջ թաղամաս ներկվել է գույնզգույն նկարներով: «Պաչուկայի գույները» կոչվող մասշտաբային նախագիծը հովանավորել է Մեքսիկայի կառավարությունը, իրագործել է գերմանացի նկարիչների մի խումբ:
Նրանք նկարազարդել են 209 տների դիմային պատերը, օգտագործվել է 20.000 լիտր գունավոր ներկ: Գույները պատահական չեն ընտրվել: Նախագիծը սկսելուց առաջ այդ աղքատ թաղամասի բնակչության շրջանում հարցում է անցկացվել և նրանք նախապատվությունը տվել են հենց այս երանգներին:
Պաչուկայի նկարազարդումն ավարտվել է 2015 թվականի հուլիսի 30-ին: Նկարիչների խումբը նման տեսակի մասշտաբային պատկերներ ստեղծելու համար աշխատել է 14 ամիս: