Գերմանիայի գավաթի հանդիպման ժամանակ մրցավարի գլուխը վնասվել է կրակայրիչից. տեսանյութ
Գերմանիայի Գավաթի «Օսնաբրյուկ»-«Լեյպցիգ» հանդիպումը դադարեցվել է:
Խաղի 71-ր րոպեին, երբ »Օսնաբրյուկը» առջևում էր 1:0 հաշվով, տրիբունայից նետած կրակայրիչը դիպել է գլխավոր մրցավար Մարտին Պետերսենի գլխին և վնասվածք առաջացրել:
30-ամյա մրցավարը ի վիճակի չի եղել շարունակել աշխատանքը, լքել է խաղադաշտը, որից հետո մարզադաշտում հայտարարել են, որ հանդիպումը չի շարունակվի:
Պետերսենին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը: