Լուչեսկուն խաղի ժամանակ հարձակվել է գլխավոր մրցավարի վրա. տեսանյութ
«Ատլետիկո Մինեյրո»-ի և «Շախտյոր»-ի միջև կայացած ընկերական խաղի ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել: Ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Միրչեա Լուչեսկուն դժգոհ է մնացել գլխավոր մրցավարի աշխատանքից և հենց խաղի ժամանակ ներխուժել է խաղադաշտ մրցավարի հետ հարաբերությունները պարզելու համար: Կրքերը հանդարտացրել են ռումինացի մասնագետի սաները: