«Hynday Solaris»-ը բախվել է բեռնատար ավտոմեքենային. հինգ զոհ. տեսանյութ
Նիժնի Նովգորոդ-Սարատով ավտոմայրուղում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար:
«Hynday Solaris» ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս, կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակած գոտի և բախվել բեռնատարին:
Սարսափելի հարվածից մարդատար մեքենան բռնկվել է: Վարորդը և չորս ուղևորները տեղում մահացել են: Նրանք բոլորը մի ընտանիքից են եղել: Եվս մեկ ուղևոր ողջ է մնացել և բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: