Շարունակական շաբաթօրյակներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում
                        Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման և բարեկարգման ամենշաբաթյա աշխատանքները: Գործընթացը ներառում է ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ բակային տարածքների մաքրությունը: 
Շաբաթօրյակները կազմակերպվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցների ուժերով ու տեխնիկայի գործադրմամբ: Կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: 
Աշխատանքների ընթացքը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչների կողմից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

